Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները շարունակվում են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
01.11.2017
«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները շարունակվում են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նոյեմբերի 1-ին մասնակցել են ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում շարունակվող «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին:
Նիստերն անցկացվել են ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ ԱԺ պատգամավորներ և համապատասխան ոլորտների պատասխանատուներ:
Համատեղ նիստում քննարկվել են ՀՀ պետական բյուջեի օրենքի նախագծով նախատեսված իշխանության պետական և դատական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվելիք եկամուտները և ծախսերը:
Մասնավորապես, Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմին 2018 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 2 միլիարդ 445 միլիոն դրամ, որի հիմնական մասը կուղղվի աշխատակազմի պահպանմանը: ՀՀ Ազգային ժողովին պետական բյուջեով հատկացվելիք գումարը 2018 թվականին կկազմի 4 միլիարդ 585 միլիոն դրամ: ՀՀ կառավարությանը նախատեսվում է հատկացնել 19,5 միլիարդ դրամ: Նախատեսվում է իրականացնել 33 ծրագիր, ընդ որում որոշ ծրագրեր կիրականացվեն վարկային և դրամաշնորհային միջոցներով:
ՀՀ ֆինանսների առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյանը հաջորդիվ ներկայացրել է ՀՀ սահմանադրական դատարանին, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ դատախազությանը, Վերահսկիչ պալատին, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվելիք գումարները:
Ատոմ Ջանջուղազյանն իր զեկույցից հետո պատասխանել է պատգամավորների կողմից հնչեցված բոլոր հարցերին:
Նիստի ընթացքում զեկույցներով են հանդես եկել նաև համապատասխան ոլորտների պատասխանատուները: Նրանք անդրադարձել են իրենց ոլորտներում պետական բյուջեի հատկացումներին և հաջորդ տարի իրականացվելիք ծրագրերին, որից հետո պատասխանել են պատգամավորների հարցերին և լսել նրանց առաջարկությունները:
 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)