ԹԵԺ ԳԻԾ
Արմեն Հրայրի Հայրապետյան
(+37411) 800-055

Ծնվել է 1970 թ. հուլիսի 12-ին Արթիկում:

Կրթությունը

1992թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Մասնագիտությունը՝ աշխատանքի կազմակերպում և նորմավորում

Որակավորումը՝ տնտեսագետ

Աշխատանքային գործունեությունը

1994-1998թթ.-«Հայխնայբանկի» Արարատի բաժանմունք` վարկային բաժնի ավագ  տնտեսագետ

1998-1999թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական բյուջեի եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության բաժնի պետ

1999-2000թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների  քաղաքականության վարչության  պետ

2000-2002թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության  պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների  քաղաքականության վարչության  պետ

2002-2008թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` մակրոտնտեսական քաղաքականության վարչության  պետ

2008-2014թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` մակրոտնտեսական քաղաքականության վարչության  պետ

2014թ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

2014-2015թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` մակրոտնտեսական քաղաքականության վարչության  պետ /ժ.պ

2015-2016թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` մակրոտնտեսական քաղաքականության վարչության  պետ

2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղեկալ 

Վերապատրաստման դասընթացներ 

2000թ.- «Տնտեսական միջավայրի  կարգավորման մեթոդները », Ուզբեկստան 

2000թ.-«Տնտեսական և էկոլոգիական քաղաքականության գնահատման մեթոդները »,  Մոսկվա

2001թ.- «Հողերի և հարկման  գնահատում», Շվեդիա, Գավլե

2004թ.- «Մակրոտնտեսական կանխատեսում և բյուջետային պլանավորում», Գերմանիա,  Բեռլին  

2005թ.- «Մակրոտնտեսական վերլուծություն և քաղաքականություն», Ավստրիա, Վիեննա

2007թ.- «Տնտեսական զարգացման քաղաքականություն: Կայուն աճի ռազմավարություններ», Ճապոնիա

2009թ.- «Մակրոտնտեսական կառավարումը և ֆինանսական հատվածի  հիմնահարցերը  ճգնաժամերի ընթացքում» Վիեննայի միացյալ ինստիտուտ

2010թ.- «Նախագծերի կառավարումը ձեռնարկությունում», Երևան

2010թ.- «Ֆինանսական կայունությանը միտված տնտեսական քաղաքականություն», Սեուլ, Արժույթի միջազգային հիմնադրամ                                                    

2011թ.- «Մակրոտնտեսական ախտորոշում»,  Վաշինգտոն, Արժույթի միջազգային հիմնադրամ

2013թ.- «Միջնաժամկետ  բյուջետային շրջանակներ, հարկաբյուջետային ազդակներ և  քննարկումների տարբերակներ հարկաբյուջետային    կայունությունն ապահովելու համար», Վաշինգտոն, Արժույթի միջազգային հիմնադրամ

2016թ.- «DSGE մոդելների կիրառումը քաղաքականության մշակման գործընթացում», Վաշինգտոն 

Անձնական տվյալներ 

Ամուսնացած է, ունի երեք երեխա: