ԹԵԺ ԳԻԾ
Ատոմ Սավկայի Ջանջուղազյան
(+37411) 800-033

Ծնվելէ 1971 թ. մարտի 22-ին Երևանում:

Կրթություն

1992թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան կարմիր դրոշի շքանշանակիր պոլիտեխնիկական ինստիտուտը:

1995թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան:

1997թ. ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան:

Մասնագիտությունը՝ կառավարման ավտոմատացված համակարգեր, քոմփյութերային ճարտարագիտություն

Որակավորումը՝ ինժեներ-սիստեմատեխնիկ, ճարտարագիտության մագիստրոս, ճարտարագետ-հետազոտող

Գիտական աստիճանը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեությունը

1991-1993թթ.- ՀԽՍՀ Պետպլան` տեխնիկ, ինժեներ-ծրագրավորող

1993-1995թթ- ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն` տեղեկատվական համակարգերի բաժնի 1-ին կարգի մասնագետ

1993-1995թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան՝ ավտոմատացված կառավարման համակարգերի ամբիոնի ասիստենտ

1995թ.- ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն` ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ

1995-1996թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր տնտեսագետ, դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի ընթացիկ ծախսերի կառավարման բաժնի պետ

1996-1997թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` հաշվապահության վարչության պետ

1997-1999թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` գործառնական վարչության պետ, տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ

1999-2000թթ.-ՀՀ ֆինանսների  նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ

2000-2008թթ.-  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ

2007-2009թթ.- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` ֆինանսների և վարկի ամբիոնում ասիստենտ

2007-2011թթ.- ՀՀ պետական կառավարման ակադեմիա` հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի դասախոս

2008-2016թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ

2016 հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝  նախարարի առաջին տեղակալ

Վերապատրաստման դասընթացներ

1996թ.- «Ազգային բյուջետավորման տեխնիկական համագործակցության ծրագիր», ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն, ԱՄՆ տարբեր նահանգներ

1999թ.- «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը տարբեր բնագավառներում»,  ԱՄՆ կրթության պետդեպարտամենտ, ԱՄՆ տարբեր նահանգներ

2000թ.- «Հակամարտությունների կառավարում և առաջնորդում», Հարվարդի իրավունքի դպրոց, ԱՄՆ

2001թ.- «Պետական ծախսերի կառավարում և գանձապետական գործառնություններ», Վիեննայի միացյալ ինստիտուտ, Վիեննա, Ավստրիա

2002թ.- «Պետական պարտքի կառավարման խնդիրները», Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA), Տոկիո, Ճապոնիա

Պարգևատրումներ

2003թ.- ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով:

2007թ.- ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար:

2015թ.- ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է 2-րդ աստիճանի մեդալով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: