ԹԵԺ ԳԻԾ
13.09.2017
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստի արդյունքներ

2017 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աու­դի­տոր­ների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության  2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշ­ման 1.1-ին կետի համաձայն դիմում ներ­կայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը:

Հայաս­տանի Հանրապետությունում աուդիտորների որա­կա­վոր­ման հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված աուդիտոր­ների ցանկին կարող եք ծանոթանալ «Աուդիտոր որակավորվածների ցանկ» բաժնում:

Հայաստանի Հանրապետությունում 11.09.2017 թվականի դրությամբ որակա­վոր­ման վկայական  ունեն թվով 411 աուդիտոր: