ԹԵԺ ԳԻԾ
03.11.2017
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստի արդյունքներ
 
 2017 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աու­դի­տոր­ների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության  2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշ­ման 1.1-ին կետի համաձայն դիմում ներ­կայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը:

Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի 2017թ. նոյեմբերի 1-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված աուդիտորների ցանկին կարող եք ծանոթանալ «Աուդիտոր որակավորվածների ցանկ» բաժնում:

Հայաստանի Հանրապետությունում 01.11.2017 թվականի դրությամբ որակա­վոր­ման վկայական  ունեն թվով 413 աուդիտորներ: