ԹԵԺ ԳԻԾ
Բունիաթյան Արտավազդ

21.12.1937թ.-24.04.1940թ.

Բունիաթյան Արտավազդ Ավագի (1902-1956)

1920-1923թթ. ծառայել է Կարմիր բանակում, ապա մինչև 1930թ. աշխատել է կոմկուսի մարմիններում։ 1930-1933թթ. սովորել է Մոսկվայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրիայում։ 1933-1937թթ. վարել է կուսակցական և տնտեսական աշխատանքներ։ 1937թ. դեկտեմբերից մինչև 1940թ. ապրիլը եղել է ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար, 1940-1941թթ.` ՀԽՍՀ պետվերահսկողության ժողկոմ։ 1941-1945թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1946-1953թթ., 1955-1956թթ. եղել է ՀԽՍՀ պետվերահսկողության նախարար, ապա 1953-1955թթ.` նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։