ԹԵԺ ԳԻԾ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչություն

Կոնտակտային տվյալներ՝
Հեռ․՝ (+37411) 800-335
Էլ․փոստ՝ karen.alaverdyan@minfin.am

 

Վարչության հիմնական խնդիրներն են`

1) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության մեթոդաբանության մշակումը, նշված ոլորտներում ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտումը, վերլուծումը եւ գնահատումը, ինչպես նաեւ դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալուն ուղղված աշխատանքների կազմակերպումն ու իրագործումը,
2) հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական մեթոդաբանության մշակումը, հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկման աշխատանքների կազմակերպումն ու իրագործումը,
3) առեւտրային կազմակերպություններում պետական մասնակցության դիմաց շահութաբաժինների վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ստացումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, ամփոփումը, միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործըն թացի համակարգումը, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողությունը,
4) պետական կառավարման լիազորված մարմինների համակարգերի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ եռամսյակային (աճողական) և տարեկան հաշվետվությունների ստացումը, ուսումնասիրումը, ամփոփումը, վերլուծությունը, նշված կազմակերպությունների կառավարման մեթոդաբանության և հաշվետվողականության մեխանիզմների մշակումը, ինչպես նաև գործունեության կենտրոնացված մշտադիտարկման իրականացումը:
 
 
 
 
 
Հաշվապահական հաշվառման մեթոդաբանության բաժին
Բաժնի պետ - վարչության պետի տեղակալ ` Րաֆֆի Ալեքսանյան
Հեռախոս` (+37411) 800 213
 
Ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկման
և աուդիտի կարգավորման բաժին
Բաժնի պետ՝
Հեռախոս` (+37411) 800
էլ. փոստ`
 
Պետական մասնակցությամբ ընկերությունների
շահութաբաժինների հսկողության բաժին
Բաժնի պետ՝ Արշալույս Հովսեփյան
Հեռախոս` (+37411) 800-728
 
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների
հաշվետվությունների մշտադիտարկման բաժին
Բաժնի պետ՝ Նազիկ Նազարյան
Հեռախոս` (+37411) 800-254
էլ. փոստ` nazik.nazaryan@minfin.am