ԹԵԺ ԳԻԾ
Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները խորհրդարանն ընդմիջել է առնվազն չորս օրով
16.11.2017
Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները խորհրդարանն ընդմիջել է առնվազն չորս օրով

Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջվել է առնվազն չորս օրով: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ պատգամավորները և խմբակությունները կարող են առաջարկներ ներկայացնել 24 ժամվա ընթացքում: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եզրափակիչ ելույթում մասնավորապես նշել է. «2018 թ ՀՀ պետական բյուջեի նախագիծը, որը ներկայացվել է Ձեր դատին, մատնանշում է այն ուղղությունը, որով մենք պետք է շարժվենք՝ նաև սոցիալական խնդիրների լուծման առումով»: ՀՀ ֆինանսների նախարարը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին, քանի որ այն միտված է երկրի տնտեսության զարգացմանը: