ԹԵԺ ԳԻԾ
09.10.2017
Հայաստանն առաջին անգամ 30 տարի ժամկետով պարտատոմսեր է թողարկել

Հայաստանն առաջին անգամ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում 30 տարի ժամկետով պարտատոմսեր է թողարկել: Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ ասուլիսի ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նա հավելել է, որ ներդրողներն այնքան են վստահում կառավարության, որ պատրաստ են այդ պարտատոմսերը գնել նույն տոկոսադրույքով, ինչպես և 20 տարի ժամկետով պարտատոմսերը: Այսինքն՝ 10 տարի լրացուցիչ սպասելու համար պարգևավճար չեն պահանջում: Այժմ 30-տարիանոց պարտատոմսերը առաջարկվում են 13.6 տոկոս եկամտաբերությամբ:

«Եթե ֆինանսական շուկայում հայտնվեն այդքան երկար ժամկետով փողեր, ապա բանկերն ավելի հեշտությամբ կտրամադրեն երկարաժամկետ վարկեր, մասնավորապես` հիփոթեքներ», - ավելացրել է Արամյանը:

Նյութի աղբյուրը`magnis.news