ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ՖՆ-ում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը
30.10.2017
ՀՀ ՖՆ-ում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են հասարակական կազմակերպություններին շրջանառության հարկ վճարող համարվելու հնարավորություն ընձեռելու հարցը, ինչպես նաև  «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակեր­պու­թյան կողմից ներկայացված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,  հաշ­վար­կային փաստաթղթերի և ուղեկցող փաստաթղթերի դուրսգրման հետ կապված մի շարք հարցեր:

Խորհրդի նիստի արդյունքում որոշվել է օրակարգում ներառված հարցերի քննարկումը շարունակել աշխատանքային կարգով, որից հետո առաջարկ­վող խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել խորհրդի հաջորդ քննարկմանը: