ԹԵԺ ԳԻԾ
10.05.2017
Ինչպե՞ս ընդգրկվել որակավորված ներքին աուդիտորների ցանկում

«Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկվելու նպատակով` ՀՀ ֆինանսների նախարարություն կարող են դիմում ներկայացնել այն անձիք, ովքեր ունեն աուդիտորի ներքոնշյալ որակավորումներից առնվազն մեկը.

1) Ներքին աուդիտորների ինստիտուտի (The Institute of Internal Auditors` IIA) կողմից իր կրթական ստանդարտներին համապատասխան անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորները (որակավորված ներքին աուդիտորներ` Certified Internal Auditor- CIA),
2) Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից անցկացված առնվազն ֆունդամենտալ (բազային) 9 քննությունների (F1-F9) արդյունքում որակավորված աուդիտորները,
3) Հանրային ֆինանսների և հաշվապահության արտոնագրված ինստիտուտի (Chartered Institute of Public Finance and Accountancy` CIPFA) կողմից որակավորված աուդիտորները:

Դիմումին կից պետք է ներկայացնել.
- անձնագրի պատճենը.
- համապատասխան որակավորումը հավաստող փաստաթղթի պատճենը.
- հայտարարություն: