ԹԵԺ ԳԻԾ
Կձևավորվի սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը արտոնյալ որակավորող մասնագիտական հանձնաժողով
27.07.2017
Կձևավորվի սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը արտոնյալ որակավորող մասնագիտական հանձնաժողով

Հուլիսի 27-ին տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված որոշմանը, որով առաջարկվում է ձևավորել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը որպես արտոնյալ որակավորող մասնագիտական հանձնաժողով, սահմանել այդ հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերը` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգերը: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ հանձնաժողովի գործառույթներից է ծրագրերն ԱԱՀ-ով հարկման տեսանկյունից որպես արտոնյալ որակավորելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը:

«Կարգի համաձայն՝ որպես արտոնյալ կարող են որակավորել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք խթանում են ՀՀ տնտեսության զարգացումը»,-  ասել է Արամյանը:

Բիզնեսին աջակցելու որդեգրած քաղաքականությամբ պայմանավորված՝ գործադիրը ֆինանսների նախարարի ներկայացմամբ փոփոխություն և լրացում է կատարել նաև նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ՝ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն կազատվի լրացուցիչ պարտավորությունների կատարումից և հնարավորություն կունենա առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության կատարելու վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները: