Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Նախարար Վարդան Արամյանի գլխավորությամբ ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում
14.10.2017
Նախարար Վարդան Արամյանի գլխավորությամբ ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի հանդիպումների պլենար նիստին։ Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀԲ խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը և ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրեն Քրիստինա Լագարդը։
Ջիմ Յոն Կիմն անդրադարձել է գլոբալ տնտեսական հիմնախնդիրներին, որոնց ներկայումս բախվում են երկրները, և կարևորել է մարդկության կյանքի բարելավման ուղղությամբ միասնական օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը։ Նա նաև նշել է Համաշխարհային բանկի ներկա առաջնահերթությունները, որոնք են՝ ներառական և կայուն տնտեսական աճ, ավելի շատ և ավելի արդյունավետ ներդրումներ մարդկային կապիտալում։
Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Լագարդն իր ելույթում անդրադարձ է կատարել մարդկանց միջև անհավասարությունների վերացմանը, երիտասարդությանը, կլիմայի փոփոխությանն և կոռուպցիային առնչվող խնդիրներին և կոչ արել բոլոր երկրներին միավորել ջանքերը բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ։
Տարեկան հանդիպումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը քննարկումներ է ունեցել «VTB», «Bank of America Merrill Lynch», «Citibank», «Deutsche Bank», «J.P. Morgan» կազմակերպությունների և «Moody's» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Նախարար Արամյանը ներկայացրել է ՀՀ ընդհանուր բյուջետային իրավիճակը, բյուջեի պլանավորման մեխանիզմները և հիմնական սկզբունքները, ինչպես նաև ծրագրային բյուջետավորման ներդնումը։ Անդրադարձ է կատարվել տնտեսական աճի տեմպերին, դրանց վրա ազդող գործոններին և ապագա կանխատեսումներին։ Հանդիպումների ընթացքում նախարարը նաև ներկայացրել է հարկային ոլորտի բարեփոխումները և հարկաբյուջետային կանոնների փոփոխության ուղղությամբ մեկնարկած գործընթացը՝ մանրամասնելով այդ փոփոխությունների հիմնական փիլիսոփայությունը և ընդգծել, որ դրանք ուղղված են երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի ապահովմանը։ «Moody's» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ՀՀ-ում վերջին շրջանում նախաձեռնած բարեփոխումների շրջանակի մասին, նախարարը մեծապես կարևորել է վարկանիշային կազմակերպությունների դերը օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)