Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչություն
Վարչության հիմնական խնդիրներն են՝
1) Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների՝ բյուջետային վարկերի, ծրագրային վարկերի, ենթավարկերի, երաշխիքների, պետությանը զիջված պարտավորությունների կառարման ապահովումը,
2) Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ապրանքային վարկերի և դրամաշնորհների տրամադրման գործընթացի՝ բանակցությունների վարման, ապրանքային ձևով ստացված վարկերի և դրամաշնորհների իրացման և այլ գործառույթների համակարգման, հաշվառման և վերահսկման (մոնիտորինգի) ապահովումը,
3) Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող դրամաշնորհների և ապրանքային վարկերի վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների ընդունման, հաշվառման և հրապարակման ապահովումը,
4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի և հասարակ մուրհակների տրամադրման գործընթացի ապահովումը,
5) Հայաստանի Հանրապետությունում բարեգործական ծրագրերի և մարդասիրական օգնությունների գծով Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ օրենսդրական ակտերով նախարարության վրա դրված լիազորությունների ապահովումը,
6) նախարարի հրամանի հիման վրա միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների hbun կնքված համաձայնագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման նպատակով հարկազատման տեղեկանքների հաստատումը,
7) Հայաստանի Հանրապետությունում բարեգործական ծրագրերի և մարդասիրական օգնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման, իրականացման և ապրանքների ներմուծման գծով գործարքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձանաժողովի կողմից ընդունվող որոշումների վերաբերյալ նախարարության դիրքորոշման ներկայացումը և նախարարությանը վերապահված լիազորությունների ապահովումը: