ԹԵԺ ԳԻԾ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Աննա Վարդանյան
Կոնտակտային տվյալներ՝
Հեռ․՝ (+37411) 800-325
Էլ․փոստ՝ anna.vardanyan@minfin.am

Բաժնի հիմնական խնդիրներն են՝

1) Նախարարության տեղեկատվական քաղաքականության կազմակերպումը և իրականացումը,

2) նախարարության ստորաբաժանումների, նախարարության ղեկավար պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկումը մամուլի հաղորդագրությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, տեսաֆոտոնյութերի և այլ տեղեկատվական նյութեր պատրաստելու և տարածելու միջոցով,

3) նախարարի, այլ պաշտոնատար անձանց և զանգվածային լրատվության միջոցների միջեւ համագործակցության ապահովումը, հայտարարությունների, հարցազրույցների, մամուլի ասուլիսների, ճեպազրույցների կազմակերպում և անցկացումը, նախարարության աշխատանքների մասին տեղեկատվութուն տրամադրելու նպատակով զանգվածային լրատվության միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպում և անցկացումը,

4) հասարակական միավորումների եւ այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում, համատեղ աշխատանքային միջոցառումների պլանավորումը և իրականացումը, դրանց լուսաբանման համատեղ կազմակերպումը, տեղեկատվության փոխանակումը,

5) նախարարի կամ նրա հանձնարարությամբ այլ պաշտոնատար անձանց համար զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հաղորդագրությունների, հրապարակումների, տեսությունների, այլ տեղեկանքների, վերլուծական նյութերի պատրաստումը,

6) նախարարի մասնակցությամբ անցկացվող միջոցառումների պլանավորմանը մասնակցությունը,

7) նախարարության գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված նյութերի ուսումնասիրությունը, վերլուծությունը և արխիվացումը: