ԹԵԺ ԳԻԾ
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը
05.10.2017
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը մեկ տարի հետաձգելու, գրավ դրված գույքի դատական և արտա­դա­տա­կան կարգով բռնագանձման ընթացքում և լուծարման կամ սնանկացման ընթաց­քում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակար­գերի, անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համա­կարգի, եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման հետ կապված հարցեր:

Նիստի արդյունքում որոշվել է շարունակել գրավ դրված գույքի դատական և արտա­դա­տա­կան կարգով բռնագանձման ընթացքում և լուծարման կամ սնանկացման ընթաց­քում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակար­գերի վերանայման աշխատանքները: Խորհրդի կողմից նպատակահարմար չի համարվել անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համա­կարգը, ինչպես նաև եկամտային հարկի դրույքաչափերը փոփոխելու առաջարկությունների ընդունումը: