ԹԵԺ ԳԻԾ
Տեղի է ունեցել «ՀՀ պետական կառավարման համակարգի արդյունավետության գնահատման աշխատանքները» ծրագրի վերաբերյալ քննարկում
05.12.2017
Տեղի է ունեցել «ՀՀ պետական կառավարման համակարգի արդյունավետության գնահատման աշխատանքները» ծրագրի վերաբերյալ քննարկում

Դեկտեմբերի 5-ին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կողմից կազմակերպված «ՀՀ պետական կառավարման համակարգի արդյունավետության գնահատման աշխատանքները» ծրագրի վերաբերյալ քննարկմանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը, ՀՀ ՖՆ աշխատակազմի հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը և նույն վարչության ֆինանսական կառավարման և հսկողության մեթոդաբանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանը։

 Քննարկման ընթացքում Էդգար Մկրտչյանը ներկայացրել է «Պետական ֆինանսների կառավարման (ՊՖԿ) բարեփոխումների ընթացքը ՀՀ-ում»  թեմայով զեկույցը։ Վերջինիս շրջանակներում քննարկվել են պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների փուլերը, իրականացված աշխատանքները և հիմնական անելիքները։