ԹԵԺ ԳԻԾ
Վարդան Արամյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
06.11.2017
Վարդան Արամյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը, որը գլխավորում էր ԱԶԲ փոխնախագահ Վենկայ Ժենգը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կողմերի միջև ընթացիկ արդյունավետ համագործակցությանը: Վարդան Արամյանը կարևորել է ԱԶԲ կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը, հատկապես իրականացվող բարեփոխումների ուղղությամբ: Կողմերն անդրադարձել են նաև հետագա համագործակցության խորացման հեռանկարներին և պատրաստակամություն են հայտնել այդ նպատակով լրացուցիչ ջանքեր գործադրել: