ԹԵԺ ԳԻԾ
Վարդան Արամյանը ներկայացրել է մակրոտնտեսական ցուցանիշները
20.06.2017

Հունիսի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ նշելով,  որ առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,5 տոկոս, ինչը ըստ նրա՝ բավականին լավ ցուցանիշ է:

Հարկերի հավաքագրումը, ըստ  նախարար Արամյանի, առաջին եռամսյակում պլանավորածից ավելի արդյունավետ է եղել և 13 մլրդ-ով ավել է հավաքագրվել, իսկ տարվա համար պլանավորվել էր 1 տրլն 135 մլրդ: «Ապրիլ-մայիս ամիսներին այն վարքագիծը, որ ունեցել ենք հարկերի հավաքագրման մասով, թույլ է տալիս պնդել, որ շարժվում ենք ճիշտ ճանապարհով, այն է՝ 1 տրլն 197 մլրդ ծրագրված ցուցանիշ: Ապրիլին 107.5  միլիարդ դրամի չափով հարկերի հավաքագրում ենք ունեցել, մինչդեռ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է  շուրջ 97 միլիարդ։ Այսպիսով նախորդ տարվա համեմատ երկրորդ եռամսյակում ունենք հարկերի հավաքագրման ավելի քան 10 միլիարդ դրամի աճ»,- նշել է նախարարը:

Այլ տեսահոլովակներ