ԹԵԺ ԳԻԾ

«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն

Կոնտակտային տվյալներ՝
Հեռ․՝ (+37411) 800-369
Էլ․փոստ՝ vahe.arakelyan@minfin.am

Գործակալության նպատակները եւ խնդիրներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային ու այլ կարիքների բավարարման նպատակով թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստների ձեւավորման, համալրման, պահպանության, տեղաբաշխման ու ծախսման ապահովումը: Պետական սեփականություն հանդիսացող բոլոր թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի (ցանկացած տեսքով եւ վիճակում)՝ պետական պահուստներում միասնական հաշվառման ու հաշվեգրման ապահովումը.

բ) թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի արդյունահանման, արտադրության, օգտագործման, շրջանառության, տեղաբաշխման եւ պահպանության բնագավառում գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների եւ առաջատար փորձի արմատավորման ապահովումը:

Հայրենական արտադրանքի համար նոր շուկաների յուրացման նպատակով գործադիր իշխանության այլ մարմինների հետ համատեղ մեթոդական եւ տեղեկատվական աջակցության ապահովումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեսակների, անվանացանկի ու ծավալների համաձայն թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստների կուտակման ծրագրերի կատարումը, այդ արժեքների պահպանման, ցուցադրման, վերամշակման, զտման, մետաղական հաշիվներում տեղաբաշխման եւ կառավարման գործառույթների իրականացումը:

 

 

Գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք
քարերի փորձագիտական և ապրանքագիտական բաժին
Բաժնի պետ
Հեռախոս` (+37411) 800
Էլ. Փոստ` 
 
Գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք
քարերի պետական պահուստների
հաշվառման և կառավարման բաժին
Բաժնի պետ` Սասուն Հեբոյան
Հեռախոս` (+37411) 800 – 791
Էլ. Փոստ` sasun.heboyan@minfin.am