ԹԵԺ ԳԻԾ

Բառարան

  • ԱԶԳԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

    Ազգային եկամուտի մի մասը` հանած սպառման և պետական գնումների ծավալները, մասնավոր և պետական խնայողությունների գումար:

  • ԱԶԳԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ

    Ամբողջական եկամուտ, որը Էկոնոմիկայում ստանում են արտադրության գործոնների աշխատանքի, հողի և կապիտալի տերերը:

  • ԱԶԳԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼ

    Զուտ  (կամ համախառն) ազգային արդյունք: Երկրում արտադրված պատրաստի ապրանքների և ծառայությունների ընդհանուր ծավալը:

  • ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ

    Սահմանափակ տարածքներ, որոնցում օտարերկրյա և ազգային ձեռնարկատերերի համար գործում են հատուկ արտոնյալ պայմաններ: Գոտիները ստեղծվում են արտաքին առևտրական, ընդհանուր տնտեսական, սոցիալական, տարածաշրջանային և գիտատեխնիկական հիմնահարցերը լուծելու համար: Պայմանականորեն դրանք կարելի է բաժանել հետևյալ տեսակների. 1) ազատ առևտրական գոտիներ, 2) արտահանման արդյունաբերական գոտիներ, 3) բանկային և ապահովագրական գոտիներ, 4) տեխնոլոգիական գոտիներ, 5) համալիր գոտիներ (ազատ կամ «բաց» քաղաքներ, հատուկ շրջաններ և այլն):

  • ԱԶԱՏ ՇՈՒԿԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

    Տնտեսություն, որտեղ պետությունը ոչ մի դեր չունի ռեսուրսների բաշխման գործընթացում:

  • ԱԶԱՏ ԼՈՂԱՑՈՂ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿՈՒՐՍԵՐ

    Արժութային կուրսեր, որոնք չեն հաստատագրվում կառավարության կողմից, հետևաբար, կարող ենք բարձրանալ կամ իջնել և սահմանվում են արտարժույթի նկատմամբ շուկայի պահանջարկով և առաջարկով:

  • ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ

    Կառավարության կողմից սահմանված պաշտոնականից ցածր կենսամակարդակը:

  • ԱԿՏՈՒԱՐ

    Ապահովագրության մասնագետ, որն զբաղվում է կյանքի երկարաժամկետ ապահովագրման տարիֆային դրույքների հաշվարկման, ապահովագրական մուծումների պահուստների կազմավորման հետ կապված հաշվարկների, փոխատվությունների չափերի, հետգնման գումարների և կրճատված ապահովագրական գումարների որոշման գիտականորեն հիմնավորված մեթոդների մշակմամբ:

  • ԱՃՈՒՐԴ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ

    Արտասահմանյան արժույթը ոչ փոխարկելի ազգային արժույթով գնելու-վաճառելու եղանակ:

  • ԱՃՈՒՐԴ

    Վաճառք հրապարակային սակարկումներով, որի դեպքում վաճառվող ապրանքը կամ գույքը ձեռք է բերում այն անձը, ով առաջարկում է ամենաբարձր գինը:Աճուրդը լինում է կամավոր և հարկադրական: Կամավոր աճուրդը կազմակերպվում է ապրանքատերերի նախաձեռնությամբ, դրանց առավել շահեկան իրացման համար: Հարկադիր աճուրդը կազմակերպվում է իշխանության կամ դատական մարմինների կողմից անվճարունակ պարտապանների գույքը վաճառելու նպատակով: Կիրառվում է նաև անտեր, ժառանգման իրավունքով պետությանն անցած, մաքսատանը բռնագրավված, գրավ դրված և հետ չգնված ապրանքների նկատմամբ: