ԹԵԺ ԳԻԾ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 14.12.2017թ.-ին անցկացվելու է ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման քննություն: Քննությունն անցկացվելու է ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 4 հասցեում, թեստավորման եղանակով` համակարգչային ծրագրի օգնությամբ: Քննության անցկացման ժամի վերաբերյալ դիմում ներկայացրած անձինք լրացուցիչ կտեղեկացվեն:

Մասնակցի մուտքը քննասենյակ թույլատրվում է միայն անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ: Քննասենյակ մուտքն արգելվում է քննության մեկնարկից 10 րոպե առաջ: