ԹԵԺ ԳԻԾ

Պետական պարտքը` Կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի արտաքին պարտքի հանրագումարն է: Պետական պարտքի բաղադրիչներն են ներքին պետական պարտքը, արտաքին պետական պարտքը և պետական երաշխիքները:

Պետական պարտքի ներգրավման նպատակներն են`

  • պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը և ընթացիկ իրացվելիության ապահովումը.
  • վճարային հաշվեկշռի աջակցությունը և պահուստների համալրումը.
  • ներքին պետական պարտքի շուկայի պահպանումը և զարգացումը:

Պետական պարտքի կառավարումն իրականացվում է թափանցիկության, հաշվետվողականության, կանխատեսելիության և հրապարակայնության սկզբունքներով:

Պետական պարտքի կառավարումն իրականացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը` իր պարտքի մասով:

 

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենք