Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Մամուլի Կենտրոն
Մամուլի ԿենտրոնՆորություններ

Քննարկում ՀԿ ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսերի նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված «Խտրական չափորոշիչները բացառելու տեսակետից գնումների հրավերների փորձաքննության իրականացման մասին» հայեցակարգի նախագիծը, որն էլ փոխկապակցված է պետական գնումների ոլորտում կատարված ու կատարվելիք օրենսդրական բարեփոխումներին:
Կարեն Թամազյանը ընդգծել է նման քննարկումների կարևորությունը և նշել, որ համատեղ աշխատանքների միջոցով հնարավոր կլինի ավելի թափանցիկ, ոչ խտրական և դյուրին դարձնելու գնումների ընթացակարգերը, խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից:
Քննարկման ժամանակ ՀԿ ներկայացուցիչների հետ անդրադարձել են հայեցակարգի վերաբերյալ կատարված աշխատանքներին, հստակեցվել են համապատասխան մոտեցումները:
«Խտրական չափորոշիչները բացառելու տեսակետից գնումների հրավերների փորձաքննության իրականացման մասին» հայեցակարգի հիման վրա մշակվող ՀՀ կառավարության որոշման նախագիծը հիմք կհանդիսանա պետական գնումների գործընթացում խտրականության բացառման համար և ավելի կամրապնդի պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը:
Մանրամասն քննարկվել է նաև ՀՀ կառավարության նիստերի օրակարգում ներառված գնումների գործընթացի կազմակերպման կարգի նախագիծը: Շահագրգիռ քննարկման արդյունքում նախարարությունը պատրաստակամություն է հայտնել քննարկվող նախագծում ընդգրկել ՀԿ-ների կողմից ներկայացված առաջարկների մի մասը, իսկ մի մասին էլ անդրադառնալ հետագայում՝ մասնագիտական քննարկումների արդյունքում:
Հանդիպման ավարտին ՀԿ-ների կողմից ողջունվել է նման միջոցառումները պարբերական իրականացնելու գործելակերպը և նշվել, որ համատեղ ուժերով կապահովվի ավելի արդյունավետ ծրագրերի իրականացում և գործընթացների վերահսկողություն:
Կարեն Թամազյանը նշել է, որ աշխատանքի այս ոճը օգտակար է թե պետության, թե ՀԿ-ների համար և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը:
 
 
Վերջին թարմացում 04.05.2017