Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Մամուլի Կենտրոն
Մամուլի ԿենտրոնՆորություններ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի այցը Առաջնորդության դպրոց

Մայիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այցելել է Առաջնորդության դպրոց: Երիտասարդ առաջնորդների հետ հանդիպման ընթացքում շոշափվել են Հայաստանի տնտեսության աճի խթանման հնարավորությունները, գլոբալ զարգացումների մարտահրավերները, ինչպես նաև առաջնորդները հետաքրքրվել են կառավարման արդի մեթոդներից: Հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձեւաչափով: Նախարար Վարդան Արամյանը կարևորել է բիզնես կառուցելու գործում խելամիտ բանակցելու, կադրերի ճիշտ ընտրություն կատարելու և գաղափարին նվիրվելու թիմային որակի խթանումը: Այս համատեքստում երիտասարդ առաջնորդների համար նախարարը ներկայացրել է սեփական փորձի հիման վրա ձեւավորված քայլերի առաջնահերթություննները, կառավարչական նրբություններն ու հմտությունները :
Կարևորելով Առաջնորդության դպրոցի դերը երկրի վաղվա բիզնես միջավայրի առաջնորդների ձեւավորման գործում՝ նախարար Արամյանը հորդորել է երիտասարդներին զբաղվել շարունակական ինքնակրթությամբ:
 
«Մեր երկրի համար շատ կարևոր է պատրաստված, գիտակ երիտասարդներ ունենալը, ինչը բխում է երկրի և ժողովրդի շահերից: Երիտասարդությունը մեծ ներուժ ունի, և այդ ռեսուրսը պետք է օգտագործել»,- ընդգծել է Վարդան Արամյանը:
Առաջնորդների հետ ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում նախարար Արամյանը լսել է նրանց տեսակետներն ու առաջարկները, խորհուրդներ տվել գործնական օրինակներով, պատասխանել հարցերին:
Վերջին թարմացում 12.05.2017