Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Մամուլի Կենտրոն
Մամուլի ԿենտրոնՆորություններ

Վարդան Արամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

 
Մայիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ADB) պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանին տրամադրվելիք բյուջետային աջակցության հնարավորությունները:
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հիմնադրվել է 1966 թվականին և այժմ ունի 67 անդամ պետություն (48 տարածաշրջանային և 19` ոչ տարածաշրջանային): ԱԶԲ հիմնական նպատակն է նպաստել Ասիայի և Հեռավոր Արևելքի պետությունների տնտեսական աճին` ուղղակի վարկավորման և տեխնիկական աջակցության և դրամաշնորհների տրամադրման միջոցով: Միջոցները հիմնականում տրամադրվում են հետևյալ ոլորտների զարգացման համար` ենթակառուցվածքներ (ջրամատակարարում, էներգետիկա, տրանսպորտ, քաղաքային զարգացում, տեղեկատվական տեխնոլոգիաներ), շրջակա միջավայր, տարածաշրջանային համագործակցություն և ինտեգրում, ֆինանսական հատված, կրթություն:
Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԱԶԲ-ին 2005 թվականից` «Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագիրը» 2005 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԱԺ կողմից վավերացվելուց հետո:
Վերջին թարմացում 17.05.2017