Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
03.08.2017
Աուդիտորական ծառայությունների ղեկավար պաշտոնների փոփոխություն

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի կետի «ժա» համաձայն աուդիտ իրականացնող անձը պարտավոր է գործադիր տնօրենի, ինչպես նաև առկայության դեպքում` կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, խորհրդի անդամների և նախագահի (այսուհետ` կազմակերպության ղեկավար) փոփոխություն կատարելու համար ստանալ լիազորված մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարություն) հաստատումը` Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված պահանջներին կազմակերպության նոր ղեկավարի համապատասխանության վերաբերյալ:

Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն աուդիտորական կազմակերպության ղեկավարին ներկայացվող պահանջներն են`

կազմակերպության ղեկավարն ունի` բարձրագույն կրթություն և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա ստաժ` պետական կամ համայնքային ծառայության ոլորտում` քաղաքական կամ հայեցողական պաշտոնում կամ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնում կամ գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում կամ պետական կամ համայնքային հիմնարկի ղեկավարի, իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամի (գործադիր մարմնի ղեկավարի, նրա տեղակալի), խորհրդի նախագահի, հաշվապահական հաշվառման առումով խոշոր կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:

Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 346-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգի 10-րդ կետի, աուդիտորական կազմակերպության ղեկավարի փոփոխության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը քննում է աուդիտորական ծառայությունների իրականացումը լիցենզավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կողմից լիցենզավորող մարմնի ղեկավարին ներկայացվում է եզրակացություն` Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված պահանջներին ղեկավարի համապատասխանության կամ անհամապատասխանության մասին, որի վերաբերյալ լիցենզավորող մարմնի կողմից կայացվում է համապատասխան որոշում`«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն:

Աուդիտորական կազմակերպությունն իր ղեկավարի փոփոխություն նախատեսելու դեպքում ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում կազմակերպության ղեկավարի թեկնածուի վերաբերյալ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 3-րդ մասով սահմանված պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթեր, մասնավորապես`

ա. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

բ. աշխատանքային գրքույկի պատճենը` գործատուի կողմից կնքված (կնիքի առկայության դեպքում) և ստորագրված և (կամ) աշխատանքային պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը,

գ. հայտարարություն` ստորագրված որպես կազմակերպության ղեկավար ներկայացվող անձի կողմից` համաձայն N 4 հավելվածի:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)