Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
«Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթիվ է համարվում 2025 թվականի դեկտեմբերի 20-ը
04.12.2025
«Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթիվ է համարվում 2025 թվականի դեկտեմբերի 20-ը

2024 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ուժի մեջ մտնելու ամսաթիվ է համարվում 2025 թվականի դեկտեմբերի 20-ը:

Կոնվենցիան գործում է՝

ա) հարկային տարվա հիման վրա գանձվող հարկերի նկատմամբ, որոնք գանձվում են Կոնվենցիան ուժի մեջ մտնելուն հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ դրանից հետո սկսվող յուրաքանչյուր հարկային տարվա համար (2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո)

բ) ոչ հարկային տարվա հիման վրա գանձվող հարկերի նկատմամբ, որոնք գանձվում են Կոնվենցիան ուժի մեջ մտնելուն հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ դրանից հետո (2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո):

Տեղեկատվության փոխանակման և հարկերի հավաքագրման հարցում աջակցության վերաբերյալ Կոնվենցիայի դրույթները կգործեն 2025 թվականի դեկտեմբերի 20-ից՝ անկախ հարկերի գանձման ամսաթվից կամ այն հարկային տարվանից, որին վերաբերում են հարկերը։

Համաձայնագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/43ErXmW։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...