Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին
06.05.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։

ԱԶԲ անդամ 69 պետությունների Կառավարիչների մասնակցությամբ այս նստաշրջանի ընթացքում հնչեցրած իր ելույթում նախարարը նախ անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը` նշելով, որ այն ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է, ապա ընդգծել նաև տարածաշրջանային համագործակցության խթանման առաջնահերթությունը։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Համաշխարհային բանկի Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) ղեկավար կոմիտեի ամենամյա նիստին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Համաշխարհային բանկի Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) ղեկավար կոմիտեի ամենամյա...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: