Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Միլանում ընթացող Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան ժողովի շրջանակներում հանդիպել է ԱԶԲ նորանշանակ նախագահ Մասատո Կանդային
12.05.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Միլանում ընթացող Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան ժողովի շրջանակներում հանդիպել է ԱԶԲ նորանշանակ նախագահ Մասատո Կանդային

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Միլանում ընթացող Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան ժողովի շրջանակներում հանդիպել է ԱԶԲ նորանշանակ նախագահ Մասատո Կանդային՝ քննարկելու երկկողմ համագործակցության նոր ուղիները և տնտեսական զարգացմանն ուղղված ֆինանսական ծրագրերը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և տարածաշրջանի ներդրումային հնարավորություններին և տնտեսական աճի խթանմանն ուղղված բարեփոխումներին։ Նախարար Հովհաննիսյանն ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի տնտեսության կայուն զարգացման ապահովման համատեքստում:

ԱԶԲ նախագահ Մասատո Կանդան բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված ֆինանսական կառավարման և ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև վերահաստատել ԱԶԲ-ի պատրաստակամությունը՝ ապագայում ևս աջակցելու Հայաստանի զարգացման առաջնահերթություններին։

Այս հանդիպումը կարևոր քայլ է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև շարունակական և արդյունավետ համագործակցության ամրապնդման գործընթացում։

Նորություններ  ➤

Նորության նկար

Նիդերլանդների ֆինանսների նախարարությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի համակարգման վարչության աջակցությամբ կազմակերպել են աշխատաժողով

ՀՀ ֆինանսների նախարարության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Նիդերլանդների ֆինանսների նախարարությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի համակարգման վարչության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝ hանրային հետաքրքրություն ներկայաց...