Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում
26.06.2025
«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովագրված արտոնյալ պարտքի վարկանիշները «Ba3» մակարդակում` անփոփոխ թողնելով «կայուն» հեռանկարը:

Վարկանիշը Ba3 մակարդակով հաստատելու որոշումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն աճի ներուժով, ինչպես նաև ինստիտուցիոնալ  զարգացման և պետական կառավարման արդյունավետության չափավոր բարձր մակարդակով։

Միաժամանակ որպես վարկանիշի վրա ճնշում գործադրող հիմնական գործոններ շարունակում են մնալ աշխարհաքաղաքական ռիսկերը:

Միջազգային վարկանիշային գործակալության «կայուն» կանխատեսումը արտացոլում է Հայաստանի վարկային պորտֆելի վրա ազդող ռիսկերի հավասարակշռվածությունը։ Ըստ «Moody’s» գործակալության՝ Երկրի տնտեսական հեռանկարները կարող են գերազանցել ներկայիս սպասելիքները՝ արտադրողականության ավելի նշանակալի աճի շնորհիվ։ Սա, իր հերթին, հիմքեր է ստեղծում պետական պարտքի մակարդակի նվազման և դրա սպասարկման հնարավորությունների բարելավման համար։

Գործակալության կանխատեսմամբ երկրի երկարաժամկետ տնտեսական աճը կամրապնդվի 5% մակարդակում, ինչը պայմանավորված է հիմնական կապիտալում ներդրումների ավելացմամբ և մարդկային կապիտալի որակի բարելավմամբ:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...