Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտավորապես 175 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ նոր 36-ամսյա Պահուստային ծրագիրը Հայաստանի համար
04.12.2025
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտավորապես 175 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ նոր 36-ամսյա Պահուստային ծրագիրը Հայաստանի համար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտավորապես 175 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ նոր 36-ամսյա Պահուստային ծրագիրը (SBA) Հայաստանի համար:

ԱՄՀ-ի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանը հաջողությամբ հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ՝ միաժամանակ պահպանելով մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը։ Նոր Պահուստային ծրագիրը նպատակաուղղված է Կառավարության բարեփոխումների օրակարգի շարունակականության օժանդակմանը՝ կայուն ու ներառական աճի խթանման համար։

Հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի պետական բյուջեին, որը հստակ սահմանում է Հայաստանի առաջնահերթ ծախսային կարիքները, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության, առողջապահության և կրթության ոլորտներում։ Միջնաժամկետ հեռանկարում ծախսերի առաջնահերթության զգուշավոր սահմանումը և հարկային արդյունավետ քաղաքականությունը կշարունակեն օժանդակել հարկաբյուջետային աստիճանական կոնսոլիդացմանը՝ պարտքը կառավարելի և կայուն մակարդակում պահելու նպատակով։

Ամբողջական հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/4iB7nuF:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...