Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ասիական զարգացման բանկն առանցքային դերակատարություն ունի Հայաստանի համար՝ որպես հուսալի եւ կայուն գործընկեր. Տիգրան Խաչատրյան
27.02.2022
Ասիական զարգացման բանկն առանցքային դերակատարություն ունի Հայաստանի համար՝ որպես հուսալի եւ կայուն գործընկեր. Տիգրան Խաչատրյան
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը փետրվարի 25-ին ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի գործընկերության 15-ամյակի միջոցառմանը:
 
Ստորեւ ներկայացնում ենք Նախարարի ելույթն ամբողջությամբ.
 
«Ասիական զարգացման բանկի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, հարգելի՛ ներկաներ,
 Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ գործընկերության 15-ամյակի առթիվ: Համագործակցության հաստատումից ի վեր Ասիական զարգացման բանկն առանցքային դերակատարություն է ունեցել Հայաստանի համար՝ որպես հուսալի եւ կայուն գործընկեր, ինչի արդյունք է տարիների ընթացքում ձեւավորված ամուր եւ արդյունավետ փոխգործակցությունը: Ասիական զարգացման բանկն աջակցություն է ցուցաբերել Հայաստանին այնպիսի առանցքային ուղղություններում, ինչպիսիք են քաղաքային կայուն զարգացումը, ճանապարհաշինությունը, էներգետիկ ոլորտի զարգացումը, հանրային ֆինանսների կառավարումը եւ այլն: Առանձնահատուկ կարեւոր է բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակներում համագործակցությունը: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ Ասիական զարգացման բանկն աջակցության տարբեր գործիքների միջոցով մշտապես օժանդակել եւ այսօր էլ շարունակում է աջակցել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին, ինչի շնորհիվ մենք ներկայում ունենք համագործակցության ակտիվ պորտֆել եւ արդեն իսկ իրականացված մեծաթիվ հաջողված ծրագրեր:
 
Առանձնահատուկ շնորկահակալություն եմ ցանկանում հայտնել 2020 թվականի ընթացքում ԱԶԲ ցուցաբերած օժանդակության համար, ինչը կրիտիկական նշանակություն ուներ թե՛ Հայաստանի, թե՛ անդամ մյուս պետությունների համար «COVID-19» համավարակի ծանր հետեւանքների դեմ պայքարելու առումով: Սա իրավամբ ցույց տվեց ԱԶԲ հանձնառությունը կայունության արտակարգ իրավիճակներում Հայաստանի կողքին լինելու առումով: Ուրախ եմ այսօր փաստել, որ մենք կարողացել ենք կայունացնել իրավիճակը եւ վերադառնալ մեր զարգացման ուղեծիր, ինչը թույլ է տալիս քննարկել նոր բարեփոխումների հավակնոտ ծրագրեր:
 
Կցանկանայի կարեւորել նաեւ ԱԶԲ տեխնիկական աջակցության գործիքների միջոցով Հայաստանին տրամադրվող օժանդակությունը, քանի որ այդ գործիքների միջոցով հնարավորություն է ստեղծվում ապահովել գիտելիքի եւ փորձի փոխանցում, ինչն էլ հանգեցնում է շահառու շրջանակների կարողությունների բարելավմանն ու զարգացմանը:
 
Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով էլ ավելի արգասաբեր աշխատանք եւ նորանոր ձեռքբերումներ»:
 
 
ՀՀ ֆինանսների նախարար
Տիգրան Խաչատրյան

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...