Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների հաշվապահական հաշվառման հարցերով համակարգող խորհրդի XXII նիստը
10.10.2025
Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների հաշվապահական հաշվառման հարցերով համակարգող խորհրդի XXII նիստը

2025թ. սեպտեմբերի 18-ից 19-ը Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների հաշվապահական հաշվառման հարցերով համակարգող խորհրդի (այսուհետ՝ Համակարգող խորհուրդ) XXII նիստը:

Համակարգող խորհրդի XXII նիստին մասնակցել են Համակարգող խորհրդի անդամները՝ ԱՊՀ մասնակից պետությունների՝ հաշվապահական հաշվառումը և աուդիտը կարգավորող լիազոր մարմինների ներկայացուցիչները

 Հայաստանի Հանրապետությունից,

Բելառուսի Հանրապետությունից,

Ղազախստանի Հանրապետությունից,

Ղրղզստանի Հանրապետությունից,

Ռուսաստանի Դաշնությունից,

Տաջիկստանի Հանրապետությունից,

Ուզբեկստանի Հանրապետությունից։

Նիստին մասնակցել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվել են հետևյալ հիմնական հարցերը.  

  • ֆինանսատնտեսական ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների փոխգործակցության ներկայիս վիճակը և Համակարգող խորհրդի 2025 – 2026թթ. խնդիրները,
  • մինչև 2030թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության I փուլի (2021-2025թթ.) իրագործման միջոցառումների ծրագրի ընթացքը,
  • մինչև 2030թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության II փուլի (2026-2030թթ.) իրագործման միջոցառումների ծրագրի նախագիծը,
  • հաշվապահական հաշվառումը կարգավորող ազգային համակարգերի զարգացման, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կիրառման փորձը,
  • աուդիտորական գործունեության կարգավորման ազգային համակարգերի զարգացման, այդ թվում՝ աուդիտի միջազգային ստանդարտների կիրառման փորձը,
  • ԱՊՀ անդամ-պետություններում աուդիտորական ծառայությունների շուկայի վիճակը,
  • ԱՊՀ անդամ-պետություններում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) կայունության բացահայտման չափանիշների կիրառման կազմակերպումը,
  • Համակարգող խորհրդի 2026թ. նախագահի ընտրությունը,
  • Համակարգող խորհրդի հերթական նիստի անցկացումը,
  • ԱՊՀ անդամ-պետությունների հաշվապահական հաշվառման հարցերով համակարգող խորհրդի XXII նիստի վերաբերյալ տեղեկատվական հաղորդագրությունը:

Համակարգող խորհուրդը որոշել է.

  1. շարունակել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատված մինչև 2030 թվականը ընկած ժամանակահատվածի համար ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության և դրա առաջին փուլի (2021–2025թթ.) իրագործման միջոցառումների ծրագրի ուղղությամբ աշխատանքները։
  1. շարունակել
  • հաշվապահական հաշվառումը կարգավորող ազգային համակարգերի զարգացման, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կիրառման փորձի փոխանակումը,
  • աուդիտորական գործունեության կարգավորման ազգային համակարգերի զարգացման, այդ թվում՝ աուդիտի միջազգային ստանդարտների կիրառման փորձի փոխանակումը,
  • ԱՊՀ անդամ-պետություններում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) կայունության բացահայտման չափանիշների կիրառման փորձի փոխանակումը,
  • ԱՊՀ անդամ-պետություններում աուդիտորական ծառայությունների շուկայի վիճակի առանձին ցուցանիշների մասին տեղեկատվության փոխանակումը:
  1. Համակարգող խորհրդի 2026 թվականի նախագահ ընտրել Բելառուսի Հանրապետությունից Համակարգող խորհրդի անդամ՝ Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների և աուդիտի կարգավորման գլխավոր վարչության պետ Տատյանա Նիկոլաևնա Ռիբակին։
  1. Համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2026 թվականի երկրորդ կեսին Բելառուսի Հանրապետությունում:

 

Համակարգող խորհրդի նիստի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Համակարգող խորհրդի XXII նիստը կազմակերպելու համար։

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: