Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) նախաձեռնությամբ Երևանում տեղի է ունեցել Կայուն զարգացման հերթական համաժողովը
20.05.2025
Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) նախաձեռնությամբ Երևանում տեղի է ունեցել Կայուն զարգացման հերթական համաժողովը

Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) նախաձեռնությամբ Երևանում տեղի է ունեցել Կայուն զարգացման հերթական համաժողովը, որը միավորել է Կառավարության, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով նպաստել կայուն զարգացման առաջընթացին Հայաստանում և ողջ աշխարհում։

Համաժողովի շրջանակներում միջազգային հեղինակավոր մի շարք փորձագետներ հանդես են եկել ելույթներով և մասնակցել պանելային քննարկումներին՝ ներկայացնելով կայունության ոլորտի համաշխարհային լավագույն փորձը։

Համաժողովի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը մասնակցել է «Հայաստանի հանձնառությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին» խորագրով պանելային քննարկմանը՝ ներկայացնելով ՀՀ-ում կայունության հաշվետվողականության ոլորտներում նախաձեռնված բարեփոխումները, ինչպես նաև խոսելով ոլորտում առկա մարտահրավերների ու անելիքների մասին։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...