15.04.2023
Շարունակվել են ֆինանսների նախարարության պատվիրակության վաշինգտոնյան հանդիպումները
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել «Citibank»-ի ներկայացուցիչների և ՀԲ առողջապահության թիմի հետ:
«Citibank»-ի գործընկերներին են ներկայացվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, հարկաբյուջետային ու պարտքային քաղաքականությունները:
ՀԲ առողջապահության թիմի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ոլորտում «Ծրագիր արդյունքի դիմաց» ձևաչափով նախատեսվող նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքների ու հետագա քայլերի շուրջ:
ՖՆ պատվիրակությունը մասնակցել է նաև ԱՄՀ/ՀԲ Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբի հանդիպմանն ու ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար 2023թ. ապրիլ ամսվա տարածաշրջանային տնտեսական հեռանկարների վերաբերյալ ներկայացմանն ու դրան հաջորդող պանելային քննարկմանը: