ԹԵԺ ԳԻԾ
15.08.2022
Հայտարարություն գնանշման հարցման վերաբերյալ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի

2022 թվականի օգոստոսի 11-ի № 1 որոշմամբ

Ընթացակարգի ծածկագիրը`  ՀՀ ՖՆ-ԳՀԱՇՁԲ-22/2 

 

Պատվիրատուն` ՀՀ ֆինանսների նախարարությունը, որը գտնվում է ք.Երևան, Մ. Ադամյան 1  հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել հատակի հարթեցման աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի  միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա` սույն թվականի օգոստոսի 18-ի ժամը 14:00-ն: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով,  սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրը ժամը 14:00-ին։

Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքարկումն իրականացվում է  «Գնումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Վալենտինա Սիմոնյանին:

                                                                        

 

Հեռախոս` 011800114

Էլ.փոստ` valentina.simonyan@minfin.am

Պատվիրատու` ՀՀ ֆինանսների նախարարություն։

 

Примерная форма объявления о закупке услуг и приглашения

Գնանշման հարցման հրավեր (ամբողջական տարբերակ)

Նորություններ  ➤

Նորության նկար

Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում եւ արտերկրում ապրող մեր բազմաթիվ...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելել են Ֆինանսների նախարարություն

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագրի շրջանակում հուլիսի 31-ին տեղի է ունեցել

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային...