Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
31.03.2021
Հայտարարություն՝ պետական գնումների ընթացակարգում կատարված փոփոխությունների մասին

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 25/03/2021թ. N 414-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգում, որն ուժի մեջ է մտել 27/03/2021թ:

Նշված որոշմամբ փոփոխության են ենթարկվել որակավորման և պայմանագրի ապահովման տեսակներին և չափերին, ինչպես նաև հայտի և պայմանագրի ապահովման շեմերին ներկայացվող պահանջները:

Մասնավորապես նախատեսվել է՝

  • ընտրված մասնակիցը որակավորման ապահովումը կարող է ներկայացնել ինչպես բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի, այնպես էլ ապահովագրական կազմակերպության կողմից տրամադրված երաշխիքի ձևով.

- եթե ընտրված մասնակիցը, իսկ ապրանքների գնման դեպքում նաև տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ, հայտով առաջարկվող ապրանքն արտադրող կազմակերությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված վարկանիշի չափով, ապա ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովում.

- եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը

1) չի գերազանցում 70 մլն. դրամը, որակավորման ապահովման չափը հավասար է ընտրված մասնակցի գնային առաջարկի 15%-ին, իսկ գերազանցելու դեպքում՝ 30%-ին.

2) չի գերազանցում 25 մլն. դրամը, ընտրված մասնակիցը որակավորման ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում ապահովումը ընտրված մասնակիցը ներկայացնում է կամ բանկերի կամ ապահովագրական կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով.

3) գերազանցում է 25 մլն. դրամը, ընտրված մասնակիցը որակավորման ապահովումը ներկայացնում է բանկերի կամ ապահովագրական կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքների կամ կանխիկ փողի ձևով.

  • եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը

- չի գերազանցում 25 մլն. դրամը, մասնակիցը չի ներկայացնում հայտի ապահովում.

- չի գերազանցում 25 մլն. դրամը, ընտրված մասնակիցը պայմանագրի ապահովումը ներկայացնում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում ընտրված մասնակիցը պայմանագրի ապահովումը ներկայացնում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով.

- գերացանցում է 25 մլն. դրամը, հայտի և պայմանագրի ապահովումները ներկայացվում են բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով:

Միաժամանակ, հիշյալ որոշմամբ սահմանվել է նաև    

  • մինչև որոշումն ուժի մեջ մտնելը բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված որակավորման ապահովման գումարի չափը պայմանագիրը կնքած անձի պահանջով ենթակա է համապատասխանեցման որոշմամբ սահմանված որակավորման ապահովման չափին, եթե առաջարկությունը ներկայացվել է որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 60-օրյա ժամկետում.
  • որոշման պահանջները տարածվում են մինչև որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և չավարտված գնման գործընթացների վրա:

Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ գնման այն ընթացակարգերը, որոնք սկսվել են և որոնց շրջանակում 27/03/2021թ. դրությամբ պայմանագրեր չեն կնքվել, մասնակցի հայտը գնահատելիս և/կամ ընտրված մասնակցին պայմանագիր կնքելու ծանուցումը տրամադրելիս, ինչպես նաև ընտրված մասնակցի կողմից ներկայացված պայմանագրի և/կամ որակավորման ապահովումները գնահատելիս պատվիրատուն կիրառում է որոշմամբ ապահովումների չափերին և տեսակներին ներկայացվող կարգավորումները:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...