Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
16.05.2025
ՀՀ ֆինանսների նախարարության սեփականությունը հանդիսացող պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը (գործերը)` թղթե կրիչով փաստաթղթերը (գործերը), վերամշակման հանձնելու նպատակով հոլանդական աճուրդ-վաճառքի մասին

ՀՀ ֆինանսների նախարարության սեփականությունը հանդիսացող պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը (գործերը)` թղթե կրիչով փաստաթղթերը (գործերը), վերամշակման հանձնելու նպատակով հոլանդական աճուրդ-վաճառք

«16»  մայիսի  2025 թ.

Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն,

«Հրապարակային սակարակությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աճուրդը կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում՝ ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեում, 2025 թ. հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին: Կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության սեփականություն հանդիսացող՝ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի (գործերի)` թղթե կրիչով փաստաթղթերի (գործերի), աճուրդ-վաճառք՝ հոլանդական աճուրդային եղանակով:

Աճուրդ-վաճառքով օտարվում է՝ Լոտ շուրջ 1600 կգ. պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթեր (գործեր)` թղթե կրիչով փաստաթղթեր (գործեր), մեկնարկային գինը 1 կգ համար՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, նախավճարը՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրա­պե­տության դրամ:

 

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝

ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները,

բ. աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը։

 

Նախավճարը վճարվում է 900000904152 հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները կարող են աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 18:00-ն ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեով, կամ առցանց եղանակով՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական secretariat@minfin.am փոստի հասցեով: 

Աճուրդ-վաճառքով օտարվում է՝ Լոտ շուրջ 1600 կգ. պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթեր (գործեր)` թղթե կրիչով փաստաթղթեր (գործեր), մեկնարկային գինը 1 կգ համար՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է վճարել լոտի գինը 900000904152  հաշվին` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:

Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 011 800600 հեռախոսահամարին կամ այցելել ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայք՝ www.minfin.am: Աճուրդի կազմակերպման վայրում կանոնակարգը կարող է տրամադրվել աճուրդի մասնակցին՝ համապատասխան դիմումի հիման վրա:

 

Հասցե` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ.` +37411800600

Էլ. փոստ` secretariat@minfin.am

 

Հավելված 1

Հավելված 2

 

ՀՐԱՄԱՆ

ՎԿԱՅԱԿԱՆ

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...