Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի գլխավորած պատվիրակությունների ու ԱՄՀ գործընկերների միջև ձեռք է բերվել վերջնական համաձայնություն՝ 2022–2025թթ. Պահուստային ծրագրի վեցերորդ վերանայման և նոր՝ 128.8 միլիոն SDR արժողությամբ 36-ամսյա պահուստային ծրագրի շուրջ
17.10.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի գլխավորած պատվիրակությունների ու ԱՄՀ գործընկերների միջև ձեռք է բերվել վերջնական համաձայնություն՝ 2022–2025թթ. Պահուստային ծրագրի վեցերորդ վերանայման և նոր՝ 128.8 միլիոն SDR արժողությամբ 36-ամսյա պահուստային ծրագրի շուրջ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի գլխավորած պատվիրակությունների ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործընկերների միջև Վաշինգտոնում ընթացող ԱՄՀ/ՀԲ տարեկան հանդիպումների շրջանակում ձեռք է բերվել վերջնական համաձայնություն՝ 2022–2025թթ. Պահուստային ծրագրի վեցերորդ վերանայման և զուգահեռաբար նոր՝ 128.8 միլիոն SDR (մոտավորապես 175 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ 36-ամսյա պահուստային ծրագրի շուրջ։ Այս ձեռքբերումը հավաստում է, որ ԱՄՀ աշխատակազմը և Հայաստանը հասել են ընդհանուր համաձայնության՝ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների և մակրոտնտեսական կանխատեսումների շուրջ։

Համաձայն ԱՄՀ հրապարակման՝ իրական ՀՆԱ-ի աճը շարունակում է մնալ բարձր՝ համապատասխանաբար 5% և 5.5% 2025 և 2026 թվականներին, գնաճը՝ Կենտրոնական բանկի թիրախային ցուցանիշի շրջանակում, Կառավարության պարտքը՝ չափավոր՝ ՀՆԱ-ի 48% չափով, իսկ բանկային համակարգը՝ բարձր շահութաբերությամբ և կապիտալի ու իրացվելիության ուժեղ բուֆերներով։

Միաժամանակ, ԱՄՀ սպասվող զեկույցում նախատեսվում է մանրամասն ներկայացնել Հայաստանի տնտեսական ցուցանիշները, քաղաքական առաջնահերթությունները և բարեփոխումների ընթացքը։ Զեկույցը, որպես վստահելի և թափանցիկ տեղեկատվական աղբյուր, խիստ կարևոր է միջազգային գործընկերների, ներդրողների և հանրության համար։

Հայաստանի և ԱՄՀ-ի միջև համաձայնությունը ոչ միայն վերահաստատում է Հայաստանի տնտեսական վստահելիությունը, այլև ամրապնդում է մեր կարողությունը՝ խաղաղությունը վերածելու բարեկեցության, իսկ կայունությունը՝ հնարավորության։

Ֆինանսների նախարարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՀ-ի թիմին կառուցողական համագործակցության համար` ևս մեկ անգամ հաստատելով թափանցիկության, կայունության և բարեփոխումների խթանման գործում Հայաստանի հանձնառությունը։

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: