Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ
16.05.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ:

Նախարար Հովհաննիսյանը նախ շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում 2024 թվականին Հայաստանին ուղղված ՎԶԵԲ ներդրումները հասել են ռեկորդային 400 մլն եվրո սահմանաչափի: Ապա, անդրադառնալով ՎԶԵԲ կապիտալի մեծացման գործընթացին Հայաստանի մասնակցության թեմային, Վահե Հովհաննիսյանն ընգծել է Հայաստանի՝ կառույցի առաքելությանը սատարելու պատրաստակամության մասին:

Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ՎԶԵԲ առանձին մասնագիտական թիմերի հետ և քննարկել ՀՀ պորտֆելում առկա կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպես նաև առկա խնդիրները:

Նորություններ  ➤

Նորության նկար

Նիդերլանդների ֆինանսների նախարարությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի համակարգման վարչության աջակցությամբ կազմակերպել են աշխատաժողով

ՀՀ ֆինանսների նախարարության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Նիդերլանդների ֆինանսների նախարարությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի համակարգման վարչության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝ hանրային հետաքրքրություն ներկայաց...