Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած  պատվիրակությունը ՀԲ և ԱՄՀ կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների շրջանակներում ակտիվ քննարկումներ է ունեցել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ
17.10.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը ՀԲ և ԱՄՀ կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների շրջանակներում ակտիվ քննարկումներ է ունեցել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների շրջանակներում ակտիվ քննարկումներ է ունեցել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Բացի լիագումար նիստերին և պաշտոնական քննարկումներին մասնակցելուց՝ պատվիրակությունը նաև արդյունավետ հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահի, ՀԲ խմբի գործադիր տնօրենի, ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի նախագահի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և առաջատար վարկանիշային գործակալությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների օրակարգում կենտրոնական տեղ են զբաղեցրել Հայաստանի մակրոտնտեսական վերջին զարգացումները, տնտեսական համագործակցության շրջանակում արձանագրված դրական միտումները, խաղաղության օրակարգի ներքո իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև ընթացքի մեջ ու նախապատրաստման փուլում գտնվող համատեղ ծրագրերի առաջընթացը։

Կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման, գործընկերային հարաբերությունների ամրապնդման և համատեղ նոր նախաձեռնությունների իրագործման հնարավորությունների ընդլայնման նկատմամբ իրենց պատրաստակամությունն ու հանձնառությունը։

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: