Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին
05.09.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակը՝ ընդգծելով հայ-իտալական ներդրումային միջավայրի բարելավման և առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման կարևորությունը:

Ալեսսանդրո Ֆերրանտին անդրադարձել է տնտեսական համագործակցության ոլորտում վերջին շրջանում արձանագրված դրական զարգացումներին՝ մասնավորապես նշելով դեսպանության կազմում Իտալիայի արտաքին առևտրի գրասենյակի ստեղծման նախաձեռնությունը, որն ուղղված է երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը: Դեսպանը բարձր է գնահատել օտարերկրյա ներդրումների համար նպաստավոր միջավայր ձևավորելու ուղղությամբ Հայաստանի կողմից ներդրվող ջանքերը:

Կողմերը, քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, պայմանավորվել են շարունակել երկխոսությունն օրակարգային հարցերի շուրջ:

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...