Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին
10.04.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին:

Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը, ինչպես նաև ԱՄՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հուշագրի նախագծին առնչվող մի շարք կարևոր հարցեր:

Նախարար Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում ՀՀ ֆինանսների նախարարությունը առաջնորդվում է բացառապես ԱՄՀ ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններով:

Նախարարը հույս է հայտնել, որ ստեղծված սերտ քաղաքական երկխոսությունը հիմնադրամի հետ կշարունակվի նաև ապագայում, և կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները ԱՄՀ-ի կողմից աջակցվող ծրագրի շրջանակներում նախանշված հենանիշներին հասնելու համար:

 

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...