Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակության հետ
06.06.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ՎՎԲ-ի միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ հատկապես ընդգծելով Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում ՎՎԲ-ի աջակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» ծրագրի շրջանակներում Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, ինչպես նաև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» կառուցման ծրագրերի ընթացքին:

Կողմերը երկկողմ համաձայնություն են ձեռք բերել առաջիկա նախագծերի շրջանակներում համագործակցային հարաբերությունները շարունակելու վերաբերյալ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Համաշխարհային բանկի Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) ղեկավար կոմիտեի ամենամյա նիստին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Համաշխարհային բանկի Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) ղեկավար կոմիտեի ամենամյա...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: