Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Համաշխարհային բանկի Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) ղեկավար կոմիտեի ամենամյա նիստին
31.10.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Համաշխարհային բանկի Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) ղեկավար կոմիտեի ամենամյա նիստին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Համաշխարհային բանկի Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) ղեկավար կոմիտեի ամենամյա նիստին:

Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների համար, որոնք խթանում են Հայաստանի ներառական և կայուն զարգացումը՝ կարևոր դեր ունենալով արտոնյալ ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու հարցում։

Նիստի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրենի պաշտոնակատար Լյուկ Ֆոչթմանը ստորագրել են «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը, որոնց նպատակն է զարգացնել դիմակայուն և ներառական բնակարանային համակարգ Հայաստանում՝ աջակցելով Ղարաբաղից տեղահանման հետևանքով առաջացած ինտեգրացիոն և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի միջոցների հաշվին, որի շրջանակներում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 250,000,000 ԱՄՆ դոլարի չափով վարկ: Իսկ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցները՝ 16,450,000 ԱՄՆ դոլար, կուղղվեն վարկային ծրագրի համաֆինանսավորմանը։

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: