21.11.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Համաշխարհային բանկի գրասենյակի՝ «Հայաստանի տնտեսական զարկերակը. ավելի արդար շուկաներ հանուն ներառական աճի» խորագրով զեկույցի ներկայացմանը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Համաշխարհային բանկի գրասենյակի՝ «Հայաստանի տնտեսական զարկերակը. ավելի արդար շուկաներ հանուն ներառական աճի» խորագրով զեկույցի ներկայացմանը: Նոր զեկույցը նվիրված է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումների մշտադիտարկմանը և տնտեսական քաղաքականության, ինչպես նաև հեռանկարների շուրջ իրազեկ երկխոսության խթանմանը։
Նախարար Հովհաննիսյանը բացման զրույցի շրջանակներում անդրադարձել է Կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներին, որոնք միտված են միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճի ներուժի բարձրացմանը, ինչպես նաև տնտեսության դիմակայունությունը շարունակաբար ամրապնդելու կարևորությանը:







