Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31.12.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի՛ քաղաքացիներ, հարգելի՛ գործընկերներ,

2024 թվականը մարտահրավերներով լի տարի էր, բայց միևնույն ժամանակ՝ հնարավորություններով հարուստ: Համատեղ ջանքերով և միասնական աշխատանքով կատարեցինք առավելագույնը՝ երկրի ֆինանսական կայունությունը և մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: 2024 թվականին առաջնորդվեցինք մեկ ընդհանուր տեսլականով, այն է` Հայաստանը դարձնել առաջադեմ և նորարար ֆինանսական համակարգերով հայտնի երկիր: 2025 թվականին նույնպես շարունակելու ենք աշխատել հանուն այս մեկ ընդհանուր գաղափարի, դեպի այս տեսլականի հետևողական իրականացում և նրա նոր սահմանների բացահայտում:

Գալիք տարին, ինչպես և բոլոր տարիները, իր հետ բերելու է նոր հնարավորություններ, դասեր, նպատակներ և հաջողության հասնելու նոր ճանապարհներ, ուստի պետք է պատրաստ լինենք օգտագործել այդ հնարավորություններն ու սովորել անցյալի դասերից: Ֆինանսների նախարարության առաջնահերթությունները կմնան նույնը. մեր նպատակը միայն թվային ցուցանիշների բարելավումը չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրական բարեկեցության ապահովումը:

Սիրելի՛ հայրենակիցներ, համոզված եմ, որ համատեղ ջանքերի, հոգատարության և փոխադարձ հարգանքի հիման վրա կկարողանանք հասնել մեր ընդհանուր նպատակներին:
Թող գալիք տարին լինի խաղաղության, հաջողությունների և բարօրության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է J.P.Morgan-ի հանրային հատվածի մասով փոխնախագահ Դանիել Զելիկովի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է J.P.Morgan-ի հանրային հատվածի մասով փոխնախագահ Դանիել Զելիկովի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի հունվարի 27-ին` ժամը 11:00-13:00, հունվարի 29-ին` ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, հունվարի 30-ին` ժամը 11:00-13:00, <...