ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը մասնակցել է «Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացը ներկա փուլում և ակնկալվող փոփոխությունները» թեմայով պանելային քննարկմանը, որի նպատակն էր լրատվամիջոցներին և շահառու կազմակերպություններին ներկայացնել հայտարարագրման գործընթացի ընթացիկ փուլը, հիմնական շեշտադրումները և նախատեսվող նոր փոփոխությունները։
Քննարկման շրջանակներում բանախոսները կարևորել են հայտարարագրման գործընթացի մասին հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը և քաղաքացիների հետ շարունակական երկխոսության ապահովումը:
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ուղղելու իրենց հարցերը ոլորտի մասնագետներին և ստանալու պարզաբանումներ հայտարարագրման ընթացակարգերի, ժամկետների և կարգավորումների վերաբերյալ։








