25.11.2025
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է «Ամպային լուծումների գնումների գործընթացներն ու դրանց հասանելիության ապահովումը» թեմայով պանելային քննարկմանը
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը «Հայաստանի ամպային վերափոխումը․ դեպի անվտանգ, մասշտաբային և դիմակայուն թվային կառավարում» խորագրով գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է «Ամպային լուծումների գնումների գործընթացներն ու դրանց հասանելիության ապահովումը» թեմայով պանելային քննարկմանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ամպային վերափոխման գործնական շրջանակին՝ այն համակարգերին, պաշտպանության միջոցներին և ենթակառուցվածքներին, որոնք կարող են ապահովել անվտանգ և ժամանակակից թվային պետության զարգացումը։







